Ավստրիայում լեռնադահուկային հանգստավայրում «Էլեոնոր» ձնաբքի ժամանակ զբոսաշրջիկները փակված են մնացել ամբարձիչի վրա, որը քամու ուժից ճոճվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մոնտաֆոն հովտում գտնվող հանգստավայրի այցելուներից մեկը կատարվածը նկարահանել է: Տեսանյութը Facebook-ում հրապարակվել է հունվարի 3-ին: Այս պահի դրությամբ տեսանյութը դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ:
Պարզ է դարձել, որ տեսանյութի մասնակիցները չեն տուժել եւ կարողացել են դուրս գալ խցիկից:











