Թուրքիայում ավարտվեց շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 16-ամյա չինացի Հոու Իֆանը, որը բարելավեց նաեւ Մայա Չիբուրդանիձեի 32 տարվա վաղեմության ռեկորդը: 1978-ին Չիբուրդանիձեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 17 տարեկանում:

Եզրափակիչում Իֆանը պարտության մատնեց հայրենակից Ռուան Լուֆեյին: Հիմնական չորս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, թայ բրեյքում Իֆանը հաղթանակով ավարտեց սպիտակներով երկու պարտիաները, սեւերով էլ երկու ոչ ոքի խաղաց: