Ավստալիական ընտանիքը մի քանի օր համարել է, որ տանն ուրվականներ են հայտնվել, հաղորդում է Lenta-ն։
Սակայն տարօրինակ իրադրության պատճառը զուգարանակոնք ներթափանցած օձն է եղել։
Դեպքը տեղի է ունեցել Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Նուզա քաղաքում։Մի քանի օր շարունակ տներից մեկում առանց պատճառի զուգարանակոնքը խափանվել էր։ Երբ բնակիրները որոշել են հասկանալ՝ ինչն է պատճառը, չորրորդ օրը ստուգել են ջրի բաքը և հայտնաբերել 4-մետրանոց շագանակագույն օձ։
Տեսանյութում օձերի որսորդ Լյուկը բացում է բաքը և փորձում բռնել օձին, սակայն կենդանին հարձակումներ է գործում, այնուամենայնիվ Լյուկը ավելի արագ է գտնվում, բռնում է նրան և մտցնում պլաստինե պարկը։ Զուգարանակոնքից դուրս հանելուց հետո օձին բաց են թողում։











