Մեկշարժիչանի Beechcraft G33 մակնիշի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Քալիֆորնիա նահանգի Կոստա Մեսա քաղաքում։ Ինքնաթիռը թռել էր Սան Դիեգոյից եւ ուղեւորվում էր Վան Նայսի Ջոն Ուեյն օդանավակայան, սակայն ճանապարհին դիսպետչերին հայտնել են տեխնիկական անսարքության վերաբերյալ։

Օվկիանոսի վրա զգալով, որ օդանավն անսարք է, օդաչուն մի քանի պտույտ է արել եւ որոշել իջնել մայրուղու վրա։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել դեպքի կապակցությամբ։