2017 թվականի օգոստոսի 29-ին, Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցում դանակահարություն էր կատարվել, կողմերը կենցաղային հարցի շուրջ վիճել էին, որն ավարտվել էր դանակի մի քանի հարվածով:

Բժշկի եզրակացությամբ, տուժողին պատճառվել էր մարմնական ծանր վնասվածք:

Հարուցված քրեական գործի նախնական քննությամբ պարզվել էր, որ դանակահարողը երեւանաբնակ գագիկ Ս.-ն է, որի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Արդեն այս տարվա հունվարի 30-ին, իրավապահները Սարի թաղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել Գագիկ Ս.-ին: