«Շվեդիան ֆեմինիզմի Սաուդյան Արաբիան է»,- հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը The Sunday Times-ին տված հարցազրույցում. «Ես պարզապես ընկել էի հեղափոխական ֆեմինիզմի որջը»:

Ասանջը, ով ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում, պնդում է, որ իրեն ներկայացված բռնաբարության մեղադրանքներն անհիմն են, իսկ ինքը թաքցնելու ոչինչ չունի:

Նշենք, որ շվեդական իշխանություններն Ասանջին մեղադրում են երկու կնոջ բռնաբարելու մեջ: Wikileaks-ի հիմնադիրը իր հերթին նշել է, թե կանայք իրենք են իրեն հյուր հրավիրել: Ավելին, «բռանաբարվածներից» մեկը հաջորդ օրը ճաշի է հրավիրել ընկերներին ի պատիվ Ասանջի: «Եւ հաստատ նեղացածի տեսք չուներ»,- նշել է Ասանջը: