Արեւածագ համայնքի նախկին ղեկավար Արթուր Հովհաննիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Ըստ ոստիկանության պաշտոնական կայքի՝ նախնական քննությամբ պարզվել է, որ նա նախկինում համայնքապետի օգնականի հաստիքում ձեւական ձեւակերպել է մի  անձի, որը չի ներկայացել աշխատանքի։ Աշխատավարձը յուրացրել է համայնքապետը։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, քննությունը շարունակվում է։