Փետրվարի 1-ին, Խանջյան փողոցի 50 հասցեի մոտ երկու վարորդ մեքենաները կայանելիս իրար չէին զիջել, կռվել էին, կռվել, որն ավարտվել էր դանակահարությամբ:

Վիճաբանությունից հետո նրանցից մեկը մի քանի րոպեով հեռացել էր, ապա վերադարձել, նորից խոսք ու զրույց, վիճողներից մեկի եղբայրը միջամտել էր, վերադարձողը դանակահարել էր նրան:

Ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ երկու տղամարդ էին տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից 43-ամյա տղամարդ հիվանդանոց էր տեղափոխվել «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը՝ «աջ եւ ձախ ճակատային շրջանների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ:

Տուժողն «Օպել» մեքենայով էր եղել: Ոստիկանները պարզել են, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատաևրած լինի 40-ամյա Վարդան Գ.-ն: Դեպքից ժամեր անց նա բերման է ենթարկվել Հերացի փողոցից:

Վարդան Գ.-ն ձերբակալվել է: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ տուժողը կոչումով փոխգնդապետ է: