Հունվարի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ ոստիկանություն է զանգահարել մի կին եւ հայտնել, որ Շիրազի փողոցի մոտակայքում իրեն կողոպտել են: Նա պատմել է, որ փողոցումերկու անծանող տղամարդ խաբեությամբ ստիպել են բացել դրամապանակը, եւ գողացել 150 հազար դրամ:
Աշտարակից տուն վերադառնալիս փողոցում նրան է մոտեցել անծանոթ մի տղամարդ, ցույց է տվել ձեռքի դրամապանակն ու ասել, թե պատահաբար կնոջ մոտից է ընկել:
Կինն ասել է, որ դրամապանակն իրենը չէ, բայց տղամարդը բացել է դրամապանակն ու ասել, որ մեջը 2500 դոլար փող կա եւ առաջարկել է այն բաժանել երկուսի միջեւ: Կինը մերժել է եւ հեռացել:
Այդ ժամանակ նրան է մոտեցել երկրորդ տղամարդը եւ ասել, որ կորցրել է դրամապանակը եւ տեսնողներ են եղել, որ կինն է այն գտել: Շփոթված կինը մատնացուցյ է արել քիչ հեռվում գտնվող տղամարդուն: Վերջինս կնոջը մեղադրել է իրեն զրպարտելու մետ, եւ երկու տղամարդիկ պահանջել են կնոջը բացել իր դրամապանակը՝ ապացուցելու համար, որ կորած փողն իր մոտ չէ:
Նրանք արհեստական հրմշտոց են ստեղծել, հափշտակել կնոջ փողերն ու փախուստի դիմել:
Հաջորդ օրը ոստիկանները պարզել են, որ փողը հափշտակել է 37-ամյա Մարտին Խ.-ն: Նա կալանավորված է: Երկրորդ կասկածյալին դեռ որոնում են:











