Փետրվարի 1-ին ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հայտնաբերել են անցած տարվա նոյեմբերից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով, խարդախություն կատարելու համար հետախուզման մեջ գտնվող 32-ամյա Սմբատ Մ-ին:
Նա ծանոթ տաքսիստի վստահությունը չարաշահելով, խաբեությամբ հափշտակել էր մոտ կես մլն դրամ արժողության այփադ, ինչպես նաեւ հանգրվանելով Իջեւանի հյուրանոցներից մեկում առանց վճարելու 8 գիշերակացի համար, հեռացել էր:











