Amazon ինտերնետ ծառայությունը կայքից հեռացրել է «կրակ» արձակող վարսահարդարիչի վաճառքի հայտարարությունն այն բանից հետո, երբ գնորդուհիներից մեկը Facebook-ում հրապարակել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես է այն աշխատում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Amazon.com-ից գնված իմ նոր OraCorp վարսադարդարիչը (որն ավելի շուտ հիշեցնում է տապակման սարք) առաջին իսկ օգտագործումից հետո վերածվել է զոդման լամպի»,-գրել է աղջիկը Facebook-ում։
Նրա խոսքով՝ Չինաստանում պատրաստված սարքի նկարագրությունում հաստատվում էր, որ այն «պրոֆեսիոնալ օգտագործման համար» է։











