Տոտենհեմի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ Դեւիդ Բեքհեմը համաձայնել է վարձավճարով տեղափոխվել Տոտենհեմ: Առաջիկայում կսկսվեն բանակցությունները Լոս Անջելես Գելաքսիի հետ: Բեքհեմը ցանկանում է շուտ հեռանալ ամերիկյան ակումբից, քանի որ MLS մրցաշրջանն արդեն ավարտվել է, գրում է The Sun-ը: Նախկինում Բեքհեմը հայտարարում էր, որ հարազատ Մանչեսթեր Յունայթեդից բացի, այլ անգլիական ակումբում հանդես չի գա: