Իրանական Iran Asseman Airline ավիաընկերության օդանավը կործանվել է Զագրոս լեռներում, ինչի հետ կապված օպերատիվ ծառայությունները չեն կարողանում աղետի վայր հասնել ո՛չ ուղղաթիռով, ո՛չ մեքենայով, փոխանցում է DW-ն
Աղետի ամենահավանական պատճառ են համարվում մթնոլորտային պայմանները: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ օդանավը ռադարներից անհետացել է թռչելուց 50 րոպե հետո: Այն մխրճվել է Դենա լեռնաշղթայի մեջ: Mehr գործակալությունը նշում է, որ օդանավն արտադրվել է 20 տարի առաջ:
Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Իսպահան նահանգի Սեմիրոմ քաղաքի մոտ: Օդանավը կործանվել է Զագրոս լեռներում, ինչի հետ կապված օպերատիվ ծառայությունները չեն կարողանում աղետի վայր հասնել ո՛չ ուղղաթիռով, ո՛չ մեքենայով:
ATR-72 տեսակի օդանավը ներքին չվերթ էր կատարում Թեհրանից Յասուջ: Աղետի պատճառը դեռեւս չի պարզվել:
Հիշեցնենք, որ կիրակի՝ փետրվարի 18-ին, Իրանում կործանվել է ուղեւորատար օդանավ: Օդանավում եղած 66 մարդիկ, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամները եւ մեկ երեխա զոհվել են:
Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել




























