Աշխարհահռչակ «Բոննի Մ» խմբի անդամ Բոբբի Ֆարելի մահվան պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները: Նրա մահվան առթիվ քրեական գործի հարուցելու պահանջը կմերժվի, քանի որ մահը բնական ճանապարհով է վրա հասել: Ներկայումս խմբի մենակատարի մարմինը տեղափոխվել է հայրենիք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բոբբի Ֆարելին հայտնաբերել էին դեկտեմբերի 30-ին «Ամբասադոր» հյուրանոցի իր համարում: Դրանից մեկ օր առաջ նա ելույթ էր ունեցել կորպորատիվ հավաքույթի ժամանակ, որտեղ իրեն վատ է զգացել եւ որոշ ժամանակով ընդհատել համերգը: