Երեւանի քաղաքապետարանում ընթանում է Հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի նիստը:

Երեւանի փոխքաղաքապետ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանն իր խոսքում հիշեցրեց, որ նախորդ նիստում ներկայացվել էր նոր երթուղային ցանցը, որից հետո հանդիպում է նախաձեռնվել բրիտանական խորհրդատվական ընկերության ներկայացուցչի հետ:

Նրա խոսքով, քաղաքապետարանը մեծ քանակի առաջարկներ է ունեցել, նաեւ փորձարկել է նոր ցանցի նախագծում ներգրավված երթուղին, որի արդյունքում ձեւավորված առաջարկները փոխանցել է խորհրդատու կազմակերպությանը:

Ցանցի նախագծի առաջարկների մի մասը վերաբերել է փողոցների թողունակությանը եւ այդ հատվածներում մեծ ավտոբուսների շահագործմանը, մյուս մասը՝ կանգառների քանակի նպատակահարմարության հարցին, բնակելի հատվածներից հեռավորություններին եւ մինչկանգառային հեռավորությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը հեղափոխական փոփոխություններ է առաջարկում. Մասնավորապես, կրճատվում են տրանսպորտների միավորների քանակը, հանվում են միկրոավտոբուսները, ներդրվում է տոմսային միասնական համակարգ:

18 մետրանոց ավտոբուսներ. միկրոավտոբուսների վերացում, կանգառների ավելացում. Նոր տրանսպորտային ցանցի մանրամասները