Արքայազն Ուիլյամը եւ նրա հարսանցու Քեյթ Միդլթոնը խնդրել են Beatles խմբի նախկին անդամ, 68-ամյա սըր Ջեյմս Փոլ Մաքքարթնիին երգել իրենց հարսանիքին: Մաքքարթնին զգացվել է այդ առաջարկից եւ ուրախությամբ համաձայնել:

Ուիլյամն ու Քեյթը արդեն կազմել են հարսանիքի հրավիրյալների ցուցակը, որտեղ Փոլ Մաքքարթնին կատարողների շարքում առաջինն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նրանց հարսանիքը կայանալու է 2011 թվականի  ապրիլի 29-ին: Եկեղեցական արարողությունը կկայանա Լոնդոնի Վեսթմինսթերի աբբայությունում: