2010 թվականին Միլանի Ինտերի հետ ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որն այժմ գլխավորում է Մադրիդի Ռեալը ճանաչվեց ՖԻՖԱ-ի 2010թ. աշխարհի լավագույն մարզիչ: Պորտուգալացին Ինտերի հետ դարձավ նաեւ Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր: Մոուրինյոյի նվաճումը կարելի է բացառիկ համարել, քանի որ նա հետ թողեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին: Երրորդ հավակնորդն Իսպանիայի չեմպիոն Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան էր: