Հնդկաստանի Մադիհալի գյուղի իշխանությունները էքսկավատորի օգնությամբ փոսից դուրս են բերել փղիկին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Կենդանին մի քանի ժամ փորձել է դուրս գալ փոսից, սակայն ուժերը չեն բավականացրել: Այդ ժամանակ փոսին են մոտեցրել էքսկավատորը, որը փոսի շրջակայքում փորել է հողը եւ դուրս բերել կենդանուն:

Ազատության մեջ հայտնված փղիկը վազել է դեպի անտառ, որտեղ նրան սպասում էին ավագ ընկերները: