Այսօր Ռուսաստանը միայնակ է ու մեկուսացված: Այս մասին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտնել է The Sun պարբերականի համար մեկնաբանության մեջ:
Խոսելով բրիտանացի 23 դիվանագետներին արտաքսելու, Բրիտանական խորհուրդը եւ Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը փակելու Ռուսաստանի որոշման մասին՝ Ջոնսոնը նշել է որ այս «անօգուտ միջոցառումները» պատիժ կդառնան հենց իրենց՝ ռուսաստանցիների համար՝ նրանց զրկելով «անգլերնն ուսումնասիրելու եւ Մեծ Բրիտանիայի վիզա ստանալու համար հայտեր ներկայացնելու» հնարավորությունից:
«Այսօր Ռուսաստանը միայնակ է եւ մեկուսացված: Այս փաստը ցույց է տալիս Բրիտանիայի եւ Պուտինի միջեւ ամենակարեւոր տարբերությունը՝ մենք ամբողջ աշխարհում բարեկամներ ունենք, իսկ նա՝ ոչ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանը հայտարարել էր պատասխան միջոցառումների մասին՝ կապված ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառով ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու Լոնդոնի որոշման հետ, որի մեջ Բրիտանիան Ռուսաստանի է մեղադրում:
Բորիս Ջոնսոնը մտադիր է ՌԴ-ց արտաքսվող դիվանագետներին աջակցել
Մեծ Բրիտանիայում պատմել են, թե որքան կպահանջվի «Սկրիպալի գործի» համար
Ռուսաստանը հայտնել է 23 բրիտանացի դիվանագետների արտաքսման մասին




























