News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Մեծ Բրիտանիայի դեսպանատան 23 դիվանագիտական աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նաեւ Ռուսաստանում «չկարգավորված կարգավիճակի» կապակցությամբ դադարեցվում է Բրիտանական խորհրդի գործունեությունը , որը ներկայացնում է Մեծ Բրիտանիան այլ երկրներում՝ մշակույթի ու կրթության բնագավառում։

Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի հյուպատոսության բացման համաձայնությունն էլ հետ է կանչվում։

Այս որոշումը կայացվել է ու Սոլսբերիում տեղի ունեցածի կապակցությամբ բրիտանական կողմի սադրիչ գործողություններին և ՌԴ-ի հասցեին չապացուցված մեղադրանքներին ի պատասխան։Համապատասխան նոտան փոխանցվել է բրիտանական դեսպան Լորի Բրիստոուին, որին մարտի 17-ին կանչել էին ԱԳՆ։ 

Անգլիական Սոլսբերի քաղաքում նախկին լրտես Սերգեյ Սկիպալի ու նրա դստեր՝ Յուլիայի վրա մահափորձից հետո Մեծ Բրիտանիան  հայտնել էր երկրից 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման ու Ռուսաստանի հետ շփումները բարձր մակարդակի վրա դադարեցնելու մասին ։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանին են պատասխանատու համարում մահափորձի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ