Ոստիկանությունը գողության հաջորդ օրը հայտնաբերել էր սրճեփ սարքի դրամատուփը գողացողին:
Մարտի 13-ի գիշերը քաղաքացի ահազանգել էր, որ Իսահակյան փողոցում տեղադրված իր ընկերության սրճեփից գողացել են գումար ընդունող սարքն ու դրամատուփը` մետաղադրամներով:
Սրճեփ սարքի զննությամբ պարզվեց, որ տեխնիկական միջոցներով էին բացել սրճեփ սարքի դրամատուփը:
Հաջորդ օրը ոստիկանությունը պարզեց,ո ր գողությունը կատարել էր Չարենցավանի բնակիչ 19-ամյա Մհեր Պետրոսյանը:
Մհեր Պետրոսյանը հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները տեսանյութում`











