Ոստիկանությունը բացահայտել է Նոր Արեշում կատարված բնակարանային գողությունը:

Մարտի 14-ին անհայտ անձը մտել էր Նոր Արեշի բնակարաններից մեկը եւ սենյակները տակնուվրա անելուց հետո հափշտակել էր 34 հազար ԱՄՆ դոլար, նաեւ 65 հազար դրամ ու փախել: Տանտերը միայնակ ապրող տարեց կին էր, տբնից մի քանի ժամով էր բացակայել, որի ընթացքում էլ կատարվել էր գողությունը:

Տան տերը դուռը մոռացել էր փակել դուռը եւ հանցագործը օգտվել էր հանգամանքից:

Պարզվեց,ո ր այդ օրը տանտիրուհին իր բարեկամների հետ քրոջ փեսայի վարած մեքենայով գնացել է գերեզմանատուն, ապա մեկ այլ ազգականի տուն, որտեղ մնացել են շուրջ 2 ժամ, այդ ընթացքում փեսան տաքսի վարելու պատրվակով գնացել էր տանից, իսկ նա գիտեր,ո ր կնոջ տանը գումար կա:

Ոստիկանները ժամեր անց պարզեցին,որ գողությունը կատարել էր կնոջ քրոջ փեսան` Ամասիա Այվազյանը, վերջինս խոստովանել էր կատարվածը:

«Բոլորին թողել եմ զոքանչիս տանը, գնացել եմ տուժողի բնակարան, ներս եմ մտել ու կոշիկի պահարանից գումար եմ հափշտակել»,- ոստիկանությունում ասել Ամասիա Այվազյանը:

Նրա մեքենայից գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները տեսանյութում`