Ոստիկանները բացահայտել են Արտաշատի Շահումյան գյուղում կատարված գողությունը:
Մարտի 3-ի գիշերը գյուղի բնակչներից մեկն ահազանգել է, որ տունը գող է մտել, հեռախոսը տարել են, ինքն էլ բռնել է: Մի քանի րոպե անց նույն բնակիչը ահազանգել է, որ իրեն դանակահարել են եւ արնքամ է լինում: 60-ամյա տղամարդուն տեղափոխել էին Արտաշատի, ապա Երեւանի «Էրեբունի» ԲԿ:
Դեպքից ժամեր անց արդեն հանցագործությունը բացահայտվել էր:
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բերման ենթարկվեց նախկինում մի քանի անգամ, այդ թվում նաեւ բռնաբարության մեղադրանքով դատապարտված 33-ամյա Կարեն Մելքոնյանը:
Հարուցվել է քրեական գործ, դեպքի հանգամանքները պարզվում են:
Մանրամասները տեսանյութում`











