Նամիբիայի ափերի մոտ աշխատող գիտնականները տեսանկարահանել են դելֆինի վրա երկու խոյադելֆինների հարձակումը, գրում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ հետազոտողներն ուսումնասիրում էին նավթի արտահոսքի հետեւանքները, երբ նկատել են դելֆինին հետապնդող երկու գիշատիչների։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է գիշատիչներից  մեկը հայտնվում ջրի մակերեսին, ապա զոհի երախից բռնելով՝ սուզվում ջրում։

Հետազոտողների խմբի անդամների փոխանցմամբ՝ միջադեպի հաջորդ օրը ափին նկատել են հոշոտված դելֆինի մնացորդները։