Ֆրանսիայի հարավում գտնվող սուպերմարկետներից մեկում պատանդներ վերցրած տղամարդը պահանջել է ազատ արձակել Փարիզում ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալեհ Աբդեսլամին, հաղորդում է  BFM TV հեռուստաալիքը։ 
Reuters–ի տվյալներով, Տրեբի քաղաքապետ Էրիկ Մենասին հաղորդել է, որ բոլոր պատանդներն ազատ են արձակվել, իսկ շենքում այժմ միայն պատանդառուն է եւ ոստիկանները։ 

Աբդելսամը ներկայումս գտնվում է Ֆլերի Մարոժի բանտում, որը գտնվում է Փարիզի արվարձաններում։

Ֆրանսիական Տրեբ քաղաքի սուպերմարկետում պատանդներն ազատ են արձակվել. կան տուժածներ

Ֆրանսիայում տղամարդը պատանդներ է վերցրել եւ հայտարարել ԻՊ-ին հարելու մասին