Ինդոնեզացի նկարիչ Ռոնալդ Մանուլանգը նկարել է Ադոլֆ Հիտլերին՝ Մարիամ Աստվածածնի կիսամերկ կերպարով, որպեսզի դրանով, իր իսկ խոսքով, պատժի Հիտլերին իր իրականացրած մեղքերի համար:
«Այդ ահավոր, ամենակարող մարդը ստիպված է կերակրել կրծքով, երգել օրորոցային եւ սիրել երեխային, ում նա խորապես ատում է: Սա համապատասխան պատիժ է նրա մեղքերի համար»,-հայտարարել է նկարիչը` հավելելով, որ հենց այդպես, իր կարծիքով, պետք է լինի Աստծո դատավճիռը Հիտլերի նկատմամբ, ով երկրային կյանքում այդպես էլ պատիժ չկրեց իր հանցագործությունների համար:





























