ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ապրիլի 14-ին Սիրիային հարվածելու ժամանակ սուզանավից «Տոմահավկ» հրթիռի արձակման նոր տեսանյութ է հրապարակել: Տեսանյութը հրապարակվել է զինվորական գերատեսչության Twitter-ի էջում:

«Դիտեք՝ ինչպես են ԱՄՆ Ռազմածովային ուժերի աշխատակիցները USS John Warner (SSN-765) սուզանավից Միջերկրական ծովով արձակում «Տոմահավկ» հրթիռները»,- նշված է կից հաղորդագրության մեջ: Կադրերում տեսագրությունը սկսելուց 3 վայրկյան անց բռնկում է հայտնվում եւ սուզանավից հրթիռ է արձակվում:

Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը: