Երեւանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում ոստիկանները թույլ չեն տալիս «Իմ քայլը» նախաձեռնության երթի անդամներին փակել փողոցը։

Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել տարածքում, արգելում է ցուցարարների շարժը երթեւեկելի գոտով։

Փաշինյանը փորձելէ  Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցել, որ ոստիկանները բացեն փողոցը, սակայն ոստիկանները հրաժարվում են։

Ցուցարարները վուվուզելներ են փչում եւ վանկարկում։Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներին կոչ է արել հավաքվել իր մոտ։

Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարների։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր պայմանները իշխանությանը