Առնվազն 10 մարդ է զոհվել եւ 88-ն էլ վիրավորվել Նիկարագուայում սոցիալական ապահովություն բարեփոխումների դեմ բողոքի ցույցի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ցույցերը մեկնարկել են չորեքշաբթի եւ տարածվել մի քանի քաղաքներում։ Նշվում է, որ ցուցարարները համաձայն չեն սոցիալական ապահովություն բարեփոխումների հետ, որը մեծացնում է  գործատուների եւ աշխատողների վճարումները սոցիալական ապահովագրության հիմնադրամներին:

Համացանցում է հայտնվել լուսանկար, որտեղ երեւում է, որ ոստիկանները կրակում են ցուցարարների ուղղությամբ եւ կիրառում արցունքաբեր գազ։ Երկրի փոխնախագահը հաստատել է, որ հինգշաբթի եւ ուրբաթ 10 մարդ է զոհվել։