«Իմ քայլը» նախաձեռնության երթը Ավան վարչական շրջանում հասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտ։

Ցուցարարները վանկարկել եւ սուլել են Մարգարյանի տան մոտ։

Նշենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել անհապաղ քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել, իսկ ոստիկանությունը սպառնացել է դադարեցնել հավաքը։