Ամերիկյան Ֆենիքս քաղաքի երկնքում համակարգչով տպագրված գովազդային տեքստ է հայտնվել:  Ուղերձը նպատակ ուներ ուշադրություն հրավիրել Cisco համակարգչային հսկայի կազմակերպած գագաթաժողովին, հաղորդում է Daily Mail-ը:

5 ինքնաթիռներ կիրառել են «երկնային տպագրության» տեխնոլոգիա, որը ստեղծվում է ծխի միջոցով: Ինքնաթիռները համաժամանակ արձակում են տաքացած պարաֆինի ամպեր, որոնք երկնաքերի երկարության են:

Սկզբում համակարգիչը ծրագիր է կազմում, այնուհետ ավտոմատ կերպով կատարվում է տպագրումը: Ինքնաթիռները հիմնականում միավորված են Wi-Fi-ի միջոցով, որպեսզի միաժամանակ կատարեն աշխատանքը: