Գերմանացի լեզվաբանը վերծանել է Պերուի եւ Կոլումբիայի տարածքում Ամազոն գետի երկայնքով ապրող Բորայի ցեղի թմբուկների լեզուն, հաղորդում է Daily Mail-ը: Թմբուկների օգնությամբ բնիկները կարող են մինչեւ 20 կմ հեռավորության վրա կապ հաստատել:
Տարբեր ուժգնության, հաճախականության եւ տեմբրի հարվածների օգնությամբ ցեղի ներկայացուցիչները ստեղծում են ձայներ, որոնք նման են սովորական բառերին եւ արտահայտություններին:
Արտահայտությունները հիմնականում կարճ են, օրինակ՝ «Արի գնանք ձուկ որսալու»:











