Չինաստանը լուրջ  պարզաբանում է կատարել ԱՄՆ–ին ZTE  ընկերության գործի առնչությամբ։ Սա  տեղի է ունեցել մայիսի 3-4–ին կայացած երկկողմ առևտրատնտեսական խորհրդակցության ժամանակ։ Այս մասին ասել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է «Սինհուան»։

Ամերիկյան կողմը մեծ նշանակություն է տալիս չինական գործընկերների ներկայացմանը և Չինաստանի դիրքորոշումը կհասցվի մինչև ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ Պենտագոնն արգելել էր Huawei եւ ZTE սմարթֆոնների վաճառքը ԱՄՆ ռազմաբազաներում։ Բացի այդ, Հետախուզությունների դաշնային բյուրոն, կենտրոնական հետախուզական վարչությունը և Ազգային անվտանգության գործակալությունը խորհուրդ են տվել ամերիկացիներին չգնել  Huawei և ZTE ընկերության հետախոսներ, քանի որ չինական արտադրության սմարթֆոնները ամերիկյան սպառողների անվտանգությանը վտանգ են ներկայացնում։

ZTE կորպորացիան հայտարարել է ԱՄՆ առեւտրի նախարարության պատժամիջոցների պատասխան միջոցների մասին