Հանրապետական կուսակցության հռետորաբանության ժամանակն ավարտվել է, եկել է գործողությունների ժամանակը։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, Աժ պատգամավոր Արմեն Աշոտյանը մայիսի 8-ին կայացած օտարերկրյա լրագրողների համար մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք անհամբեր սպասում ենք կառավարության ծրագրին, եւ կփորձենք հասկանալ, թե ինչպես կարող ենք արտահայտել մեր դիրքորոշումը ապագա փաստաթղթում։ Մի բան է ճառեր ասելը, մեկ այլ բան՝ սեփական գործողությունների համար պատասխանատվություն կրելը»,-հայտարարել է Աշոտյանը։
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն որոշել է սատարել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, որ կանխի քաղաքական ճգնաժամը պետական ինստիտուտներում․ «Այն ամենը, ինչ մենք ցանկանում էինք՝ ունենալ ցանկացած կառավարություն, քանի որ ավելի լավ է ինչ-որ կառավարություն ունենալ, քան չունենալ ընդհանրապես»,-նշել է նա։











