Մենք օրակարգում նման հարց չունենք եւ չենք քննարկել. քաղաքապետարանը իր աշխատանքները իր հունով տանում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ի պատասխան իր հրաժարականի պահանջի վերաբերյալ հարցին:

Հիտարկմանը, որ նախօրեին քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էր տեղի ունենում՝ իր հրաժարականի պահանջով Տարոն Մարգարյանն արձագանքեց, որ Երեւանը համայնք է եւ իր ծրագրերով իր աշխատանքները կազմակերպում է: Նա չբացառեց, որ կարող է քաղաքապետ աշխատել Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում: