Մի քանի ծայրահեղ ազգայնական շարժումների ներկայացուցիչներ, որոնք դժգոհ էին «Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման հանրահավաքներից, փորձել են հակաակցիա անցկացնել Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջեւ, հայտնում է «Նովոստի Գռուզիա»-ն: Մի քանի տասնյակ տղամարդ, ազգայնական կարգախոսներ բղավելով, դիմակներով եւ վրացի մենշեւիկների դրոշներով երթով «Մարջանիշվիլի» մետրոյի կայարանից քայլել են դեպի Ռուսթավելիի պողոտա: Երթի մասնակիցները հայտարարել են, որ ներկայացնում են «Վրաստանի երիտասարդ ազգային դաշինքը» եւ «Վրաստանի ազգային միասնությունը» նեոնացիստական խումբը:
«Մենք երկար ժամանակ է պահանջում ենք Կվիրիկաշվիլիի հրաժարականը, սակայն նրանք այն ժամանալ մեզ չմիացան, քանի որ նրանք կանաչ լույս ունեին թմրամիջոցների հարցում, իսկ երբ նրանք չունեն այդ կանաչ լույսը եւ ակումբներից միլիոն դոլարների թմրամիջոցներ են դուրս բերվել, այդ պատճառով էլ նրանք կատաղել են»,- «Իբերիա» հեռուստաընկերության եթերում նշել է Երիտասարդ ազգային դաշինքի նախագահ Գեորգի Գաբեդավան:
Ոստիկանության կողմից երթը դադարեցվել էր Գիա Չանթուրիա փողոցում, որը տանում է դեպի Ռուսթավելիի պողոտա: Ներքին գործերի նախարարության աշխատակիցները նրանց հայտնել են, որ տարածքը փակված է, քանի որ այնտեղ արդեն իսկ հանրահավաք է անցկացվում եւ երթի մասնակիցները չեն կարող մոտենալ փակ տարածքին:
«Ազգային Միասնություն» շարժման առաջնորդ Գեորգի Չելիձեն հայտարարել է, որ չի պատրաստվում դիմակայել ոստիկանությանը, սակայն նշել է, որ եթե «այս սանձարձակությունը շարունակվի, քաղաքացիական առճակատմանը պատրաստ քաղաքացիական գվարդի կստեղծվի»:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ «Սպիտակ աղմուկ» շարժումը շարունակում է բողոքի ակցիաներ անցկացնել Թբիլիսիիում, որոնք Վրաստանի մայրաքաղաքում սկսվել էին մայիսի 12-ի գիշերը՝ Bassiani եւ Cafe Gallery գիշերային ակումբներում իրականացված հատուկ գործողություններից անմիջապես հետո:











