Մանչեսթեր Յունայթեդն այս ամռանը կարող է զրկվել տասը ֆուտբոլիստներից: Վեց խաղացողների պայմանագրերն ավարտվում են այս մրցաշրջանում: Սպասվում է, որ դարպասապահ Էդվին վան դեր Սարը կավարտի կարիերան: Ակումբը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել նաեւ կիսապաշտպան Օուեն Հարգրիվզին եւ հարձակվող Մաքլ Օուենին: Չի բացառվում, որ թիմի պահանջներին արդեն չհամապատասխանեն նաեւ Գարի Նեւիլն ու Փոլ Սքոուլզը:
Ֆերգյուսոնի հետ սրված հարաբերությունների պատճառով թիմում չեն մնա պաշտպան Ուես Բրաունն ու դարպասապահ Թոմաշ Կուշչակը: Պաշտպան Պատրիս Էվրան ցանկանում է կարիերայի ավարտն անցկացնել Ռեալում: Յունայթեդը լքելուն մոտ են նաեւ Ռիչի դե Լեթն ու Դարոն Գիբսոնը, հաղորդում է Goal.com-ը:




























