Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը գործադիր մարմնում աշխատել չի ցանկանում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա մեկնաբանել է Շիրակի մարզպետի թեկնածությունը։ «Աստված իրա հետ, շատ լավ աշխատի, մենք էլ օգնենք»։
Հարցին, թե չի ուզում մարզպետ աշխատել, Ղուկասյանը պատասխանել է. «Ես գործադիր աշխատանքի հիմա չեմ ուզում, մինչեւ դաշտը չխաղաղվի։ Մինչեւ դուք չմաքրվեք, ոլորտը չմաքրվի, աշխատելը հիմարություն է»։
Դիտարկմանը, թե «Ծառուկյան» դաշինքից մարզպետների թեկնածուներ դեռ չեն առաջադրվել, Ղուկասյանը պատասխանել է. «Ես դրանից տեղյակ չեմ, ես ոչ մի բանով չեմ զբաղվում, ես այդ հարցերին չեմ պատասխանում»։
Ղուկասյանը նաեւ Գյումրու քաղաքապետ դառնալ չի ցանկանում։ «Ես էնպիսի մարդ եմ, որ ընդհանրապես պաշտոնը... 96-ին պայքարել ենք, ժողովուրդը չի հաղթել.. Վերջապես ժողովուրդը իձն կանչեց, ու ես գնացել եմ։ Այո, եկել եմ, պարզճակատ քայլում եմ իմ քաղաքում»։











