Իմ առաջնահերթ խնդիրը լինելու է աշխատատեղերի ստեղծումը, համագործակցելու ենք բոլոր այն մարդկանց հետ, որոնք Շիրակի մարզում ուզում են ներդրումներ կատարել: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը:
Հարցին, թե եթե արտահերթ ընտրությունհներ տեղի ունենան, միջամտելո՞ւ է, մարզպետը պատասխանեց, որ այդ մասին որեւէ հանձնարարական չունեն վարչապետից ու կառավարությունից:











