Հայաստան-ԵՄ համաձայնագիրը երեկվանից մտել է պայմանական իրականացման փուլ. համաձայնագրի դրույթների 80 տոկոսը երեկվանից ուժի մեջ է մտել: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Եվրոպայի օրվա առթիվ կայացած միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով, համաձայնագրի վավերացման գործընթացը ԵՄ անդամ երկրների կողմից ընթանում է ըստ նախանծած պլանի. «ԵՄ անդամ որոշ երկրներ արդեն վավերացրել են համաձայնագիրը, որոշները բավական առաջադիմել են այդ գործում:
Հուլիսին Եվրոպական խորհրդարանը կանցկացնի քվեարկություն, հետեւաբար կարող ենք վստահ լինել, որ այս համաձայնագիրը ԵՄ-ի կողմից պատշաճ ժամկետներում կվավերացվի, անհանգստանալու կարիք չկա»:
























