Կատարի ավտոսրահում հունվարի վերջին Volkswagen ավտոկոնցերնը կներկայացնի սուպերխնայող 1 Liter մոդելը, որը 100 կմ տարածություն անցնելու համար կծախսի 1 լիտր վառելիք։ Այս ավտոմեքենան կսկսի արտադրվել 2013 թվականից։ Մոդելը ստեղծված է կոնցեպտ-քառ L1-ի հիմքի վրա։
Երկետեղանի ավտոմեքենան օժտված կլինի դիզելային շարժիչով, հայտնում է i4u.com-ը։ Նորույթի տեխնիկական հնարավորությունների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում։





























