Դուրս չեմ գալիս ՀՀԿ խմբակցությունից, ինչն է խնդիրը։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ պատգամավոր Արկադի Համբարձումյանը  (Դերժավայի Արկադ)՝ պատասխանելով հարցին, թե բոլոր գործարարներտ լքում են խմբակցությունը, արդյոք ինքը եւս լքելու է։

Հարցին, թե ինչպես է քվեարկելու կառավարության ծրագրին, պատգամավորը պատասխանեց․ «Կքվեարկեմ, կտեսնեք»։

Հիշեցնենք, որ այս ընթացքում ՀՀԿ խմբակցությունը լքել են Սամվել Ալեքսանյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը եւ Արտակ Սարգսյանը:

Այսպիսով ՀՀԿ 58 հոգանոց խմբակցությունից մնացել են 52-ը: ՀՀԿ-ն սրանով զրկվեց ԱԺ-ում մեծամասնությունից: