Հանրապետականը ոչինչ չի կորցնում։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ խմբակցություններից պատգամավորների հեռանալու արդյունքում ո՞վ է կորցնում։
«Չէի ասի սխալ է, ամեն մեկն իր խնդիրն ունի։ Համենայն դեպս, ես երեւույթը թուլություն եմ համարում»,-նշեց նա։
Հարցին, ո՞ւմ թուլություն է՝ պատգամավորների, թե՞ ՀՀԿ-ի, որ չկարողացավ պահել թիմակիցներին, Գալուստ Սահակյանը հորդորեց․ «Ես խնդրում եմ ՀՀԿ-ի մասին բան մի խոսացեք, որովհետեւ շատ թյուր կարծիք ունեք ՀՀԿ-ի մասին»։
Անդրադառնալով նոր կառավարության ծրագրին, ՀՀԿ պատգամավորը նշեց․ «Դա կառավարության ծրագիր չէ, դա ամոթ է։ Մանավանդ խմբագրական շատ բաներ կան։ Իսկ ընդհանրապես ծրագրային ոչ մի բան չկա։ Համենայն դեպս, մերոնք մտածել են այնպես անեն, որ անցնի։ Գոնե մինչեւ հունվար կարողանան նորմալ ծրագիր ներկայացնել»։











