Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 6-ին ընդունեց կառավարության ծրագիրը։
Ծրագրին կողմ են քվեարկել 62 պատգամավորներ, դեմ՝ 39 պատգամավորներ:
Նշենք, որ ԱԺ-ն այսօր առավոտից քննարկում էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագիրը։ Քննարկումներն ընթանում էին բավական բուռն, ՀՀԿ-ական պատգամավորները առիթը բաց չէին թողնում այն քննադատելու։ Նույնիսկ միջադեպ գրանցվեց պատգամավորների միջեւ։
Իր այսօրվա ելույթում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք դեմ են կառավարության ծրագրին, սակայն ՀՀԿ խմբակցությունը կապահովի անհրաժեշտ կողմ ձայների քանակը:
ԱԺ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները եւ մի շարք պատգամավորներ կողմ են քվեարկել ծրագրին։
Գրեթե մեկ ամիս տեւած բողոքի լայնածավալ գործողություններից հետո Նիոկլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ ընտրվեց մայիսի 8-ին։ Մայիսի 12-ին ձեւավորվեց նոր կառավարությունը, որը հունիսի 1-ին հաստատել էր իր ծրագիրն ու ներկայացրել Ազգային ժողովին:











