Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Կարեն Համբարձումյանը, ով այսօրվա կառավարության նիստում նշանակվելու է Սյունիքի մարզպետ:

«Եկել ենք էդ բոլոր խնդիրներին լուծում տալու: Ոչ մի խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ է, կկարգավորվի»,- նշեց նա՝ հավելելով, որ իր առաջնահերթ խնդիրը լինելու է «սյունեցու արժանապատվությունը վերականգնելը»:

 Նշենք, որ Կարեն համբարձումյանը ԲՀԿ-ական է, աշխատում էր «Հայէլցանց»-ում որպես բաժնի պետ: Նա Սիսիանի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է: