Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել զերծ մնալ առեւտրային պատերազմներ սկսելուց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Press Association գործակալությունը, որը ներկայացրել էր կանադական Քվեբեկ նահանգում մեկնարկած G7 գագաթաժողովի առաջին արդյունքները։

Մեյը աշխատանքային նիստի ժամանակ հանդես է եկել նախազգուշացումով, որ նախագահ Թրափի որոշումը՝ պողպատյա ու ալյումինային արտադրանքի ներկրման վրա տուրքեր ներդնելը անխուսափելիորեն պատասխան քայլերի է հանդիպելու եվրոպական երկրների կողմից;

Սակայն Լոնդոնը մտավախություններ ունի Եվրոպական հանձնաժողովի կողմց հաստատված՝ 2․8 մլրդ եվրոյի ամերիկյան ապրանքների ներկրման տուրքերի կապակցությամբ, դրա համար էլ Մեյը փորձում է համոզել G7 առաջնորդներին, որ ավելի մեծ ճնշում գործադրեն Չինաստանի վրա, որպեսզի Պեկինը կրճատի պողպատի ավելցուկային արտադրությունը, նշում է գործակալությունը։