Ուզում եմ ապրել սիրո և երջանկության երկրում: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի):
Նա չցանկացավ ասել, թե արդյոք կողմ է քվեարկել ՍԴ դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանի օգտին՝ նշելով, որ դա գաղտնի քվեարկություն է եղել:
Հարցին, թե ինչու կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, նա պատասխանեց. «Որովհետեւ ուզում եմ ապրել սիրո և երջանկության երկրում»: Համբարձումյանն ընդգծեց, որ հավատում է, որ հենց նման երկրում է ապրելու:











