Բարեգործությունն ընտրությունների ժամանակ չարաշահվում է: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով կառավարության ներկայացրած «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։
«Բարեգործությունը ընտրությունների ժամանակ չարաշահվում է եւ օգտագործվում որպես ընտրակաշառքը թաքցնելու ձեւ։ Դրա դեմ պետք է պայքարենք, որ բարեգործությունն իսկապես բարեգործություն լինի»,- նշեց նա։
Արմեն Ռուստամյանը համոզված է՝ կառավարության ներկայացված օրինագիծը նպատակ ունի սահմանել, որ բարեգործությունը լինի հենց բարեգործություն: Իսկ եթե օրինագծում հարթելու կարիք ունեցող խնդիրներ կան, պատգամավորը դա նորմալ է համարում։











