Պարզվել է այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 1-ի սահմաններում տեղի ունեցած վրաերթի զոհի ինքնությունը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը Շահումյան 5-րդ փողոցի բնակիչ, 65-ամյա Նորայր Արտաշեսի Հախոյանն է, ով աշխատում էր «Մաքսիմա» ռեստորանում որպես պահակ:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ժամը 1-ի սահմաններում Սեբաստիա 5 հասցեում` «Մաքսիմա» ռեստորանի դիմաց Volkswagen Passat մակնիշի 13 ՍՍ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել մի հետիոտնի եւ հարվածել երկու ավտոմեքենայի: Volkswagen Passat-ը հարվածել էր Mitsubishi մակնիշի 24 ԼՍ 630 համարանիշի եւ Toyota մակնիշի 18 ՕՏ 919 համարանիշի մեքենաներին: Վրաերթի ենթարկված անձը մահացել էր, իսկ Volkswagen-ի վարորդը՝ 33-ամյա Արամ Ալեքսանդրի Զարգարյանը ներկայացել էր ոստիկանության Մալաթիայի բաժին: Զարգարյանն աշխատում է «Գյուղտնտշինմոնտաժ» ԲԲԸ-գործադիր տնօրեն:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























