Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները բացահայտել են  ինկասացիոն մեքենայի կողոպուտը, որը տեղի է ունեցել Թբիլիսիի արվարձանում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Պարզվել է, որ կողոպուտը բեմականացրել է հենց տուժողը:

Կեղծ կողոպուտը կազմակերպել է 33-ամյա Ռ.Խ-ն, որը գումարներ է հանել արագ վճարումների սարքերից: Նրան այդ հարցում օգնել է 28-ամյա ազգականը՝ Լ.Զ-ն: Արդյունքում նրանք 63 հազար դոլար են գողացել:

Ոստիկանության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  հակասություններ կան ինկասատորի ցուցմուքներում:

Հետագայում պարզվել է, որ Ռ.Խ-ն. ամբողջությամբ հորինել է այս պատմությունը: Բեմականացումը նա հորինել եւ իրականացրել է իր ազգականի հետ: Կեղծ կողոպուտի համար հարձակվողները ընտրել են մի վայր, որտեղ չկան տեսախցիկներ: